Քանի՞ ռուս է ապաստան խնդրել Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ապաստան հայցող անձանց քանակը կազմել է 950 մարդ։
Տեղեկացնենք, որ ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը Իրաքից են, 101-ը Իրանից են։

Հայաստանից ապաստան խնդրողներն այն երկրներից են, որտեղ այժմ ոչ խաղաղ կամ պատերազմական իրավիճակներ են։ Ռուսաստանի Դաշնության միայն 18 քաղաքացի է դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով։
Հայաստանում, հատկապես՝ Երևանում, երբ ամեն քայլափոխին ռուսներ են և ռուսներին պատկանող սրճարաններ կամ այլ սպասարկման կետեր, զարմանալի է՝ նման քիչ թվով են դիմել ապաստան հայցելու:

Այս փաստերին զուգահեռ՝ Հայաստանից կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։
Հայաստան եկածների, ապաստան խնդրածների և կացության կարգավիճակ ստացածների քանակական տվյալները ակնհայտ են, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանից արտագաղթած անձանց տվյալներ չկան»։