Ուկրաինան հետախուզում է հայտարարել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդեպ

Ուկրաինայի իրավապահ մարմինները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդեպ հետախուզում են հայտարարել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը մեղադրվում է հանրապետության տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության մեջ։ Եթե պատրիարքը հայտնվի Ուկրաինայի տարածքում, կկալանավորվի:

Պատրիարքի նկատմամբ արդեն որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։