Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր

Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր, գրում է «EurAsianTimes» պորտալը:

«Ակաշ» ԶՀՀ պատվերներն արդեն ստացվել են, և Հայաստանը դիտարկվում է որպես արտահանման ամենահավանական ուղղություն։

Նշվում է, որ այն կարող է արդյունավետորեն խոցել 4-25 կիլոմետր շառավղով թռչող ուղղաթիռներ, կործանիչներ և ԱԹՍ-ներ։ Համալիրը լիովին ավտոմատ է և արագ հայտնաբերում է թիրախները, ոչնչացնում այն։