ԱՄՆ նորանշանակ դեսպանը Բաքվում քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ դեսպանը Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները: Կարևորվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը՝ մի շարք ուղղություններով: