Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը 230 մլն դոլար էր. փոխվարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում, ինչպիսին, օրինակ, Հյուսի-հարավ ավտոճանապարհն է։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով, նախագիծը որոշ հատվածներով իրականացման փուլում է, իսկ մնացած մասերով կա լրացուցիչ հետազոտության կարիք, որպեսզի վերջնական պատկերացում կազմեն ծրագրի արժեքի մասին։ «Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը, մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն, 230 մլն դոլար էր»,- ասել է փոխվարչապետը։