Իրանի պաշտպանության նախարարը արձագանքել է Կարմիր ծովում միջազգային ծովուժ ստեղծելու ԱՄՆ-ի փորձին

Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարը նշելով,որ Կարմիր ծովը համարվում է Իրանի տարածաշրջանը, ասել է. «Անշուշտ ոչ ոք չի կարող մանևրել Իրանի տիրապետության ներքո գտնվող տարածքում»։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին ISNA լրատվական գործակալությանը  տված հարցազրույցում արձագանքելով Կարմիր ծովում 40 երկրների ներկայությամբ միջազգային ծովուժ ստեղծելու ԱՄՆ-ի փորձին, ասել է․ «Տարածաշրջանն այլևս  ինչ-որ մեկի  համար  սրանից ավելի շատ երթևեկելու և ուժերի բախում առաջացնելու տեղ չունի»։

Բրիգադի գեներալ Աշթիանին ասել է․ «Ամերիկացիները հաստատ նման բան չեն անի, իսկ եթե ցանկանան նման քայլ իրականացնել, ահռելի խնդիրների առաջ կկանգնեն»։

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում ներկա են բոլոր երկրները, բայց այս տարածաշրջանը տարածաշրջանի երկրների համար է»։

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) պաշտոնյան վերջերս  բացահայտել է, որ ԱՄՆ-ն փորձում է միջազգային ուժ ձևավորել 40 երկրների ներկայությամբ՝ Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համար։

Ամերիկացի այս պաշտոնյան, ով չցանկացավ հայտնել իր անունը, Sky News Arabia-ին հայտնել է, որ ձևավորվելիք ուժը  կվերահսկի միջազգային ջրերի երեք միլիոն մղոն տարածքը։