ՌԴ-ն ՀՀ-ի պես շահագրգռված է ապրանքների փոխադրման նոր ուղիների մշակմամբ և դիվերսիֆիկացմամբ․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանի պես շահագրգռված է տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև ապրանքների փոխադրման նոր ուղիների մշակմամբ: Այս մասին այսօր ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Վերին Լարս» անցակետը բնական և կլիմայական պատճառներով չի կարող ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային կապ»,- իր խոսում նշել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան։