Հայաստանյան ընկերությունը հայտնվել է Ճապոնիայի պատժամիջոցային ցանկում

Ճապոնական կողմը նոր պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրների դեմ։ Տեղեկությունը փոխանցում է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄԷ-ի, Սիրիայի և Ուզբեկստանի դեմ։ Դրանք հիմնականում ազդել են խոշորագույն ընկերությունների վրա։
Հայաստանից ճապոնական պատժամիջոցների ցանկում է հայտնվել «Տակո» ընկերությունը։
Արտահանման արգելքը կգործի դեկտեմբերի 22-ից։