Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Ղազախստանի զինված ուժերի պատվիրակությանը՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ պլանավորման դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Մարատ Այմաշևի գլխավորությամբ:

Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: