Սերժ Սարգսյանի խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է

Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Որոշումը հրապարակել է դատարանը՝ բավարարելով նրա պաշտպանի միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել են դատարանի կազմից: