Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքու-Երևան բանակցությունների արդյունքներով. Հաքան Ֆիդան

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով. այս մասին Բաքում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրի միջև խաղաղության բանակցություններին։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Եթե Ադրբեջանը և Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ»,- ասել է Ֆիդանը։