Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են

Քաղաքական բանտարկյալ լինելը դա առաքելություն է, դա խաչ է: Դա մեծ հաշվով խաչակրաց արշավանք է քաղաքական անհավատների և աղանդավորների դեմ: Դա շատ ծանր խաչ է և այն կրելու իրական պատիվ ունենում են քչերը, քանզի մարդուն չի տրվում ավել փորձություն, քան նա կարող է կրել: Այսօր Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են: Նրանց պայքարը ազգադավության, հայրենավաճառության և դրա հետ համակերպվողների դեմ է: Վերջինների դեպքում` նաև դրանց ապաշխարության հույսով: Նրանք կրում են զրկանքներ` հանուն հայերի և Հայքի: Հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ձեր կողքին եմ, վստահ եմ` Հայկը հաղթելու է Բելին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից