Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար բացվել է «հնարավորությունների դուռ»․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորության դուռ է բացվել երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բացվել է հնարավորության դուռը՝ երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մեր ակնկալիքներն այն են, որ Հայաստանը հավատարիմ կմնա համագործակցության դիրքորոշմանը ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ»,- ասել է Գյուլերը խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։