Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ

Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-րդի, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի, Պարագվայի նախագահ Սանտյագո Պենայի, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, առկա ներուժի լիակատար իրագործման միջոցներ։