ԵՄ-ը չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել. Ստանո

Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել։ «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- ասել է Ստանոն։

Բացի այդ, ըստ նրա, Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։

«Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան, -ասել է Ստանոն։