Թրեշ-բլոգերները ձերբակալվել են․ Ոստիկանության պարզաբանումը

Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։

Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածվավ աղմկահարույց տեսանյութին:

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են երկու օտարերկրացիներ, այսպես կոչված թրեշ-բլոգերներ անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրելով տարեց կնոջը։

«Խայտառակ» թելեգրամյան ալիքն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմակավորված ակտիվիստները պատժում նրանց: Մասնավորապես, երիտասարդ դիմակավորված տղան սափրում է թրեշ-բլոգերի մազերը, գլխին նռան նյութ լցնում և ստիպում ներողություն խնդրել հայերից: