Պատմության դասագրքերը առաջին հերթին ինքնություն են ձևավորում, որ այսօրվա նման հանրությունը ապակողմնորոշված վիճակում չհայտնվի

Վերջին գրառումը պատմության դասագրքերի մասին

Պատմության դասագրքերը դեպքերի նկարագրություն ու ժամանակագրությունը չի միայն։

Դրանցով առաջին հերթին եկող սերնդի ինքնությունն են ձևավորում, նաև’ դաստիարակում։

Տալիս են պատմական դեպքերի գնահատականները, վերլուծում են դրանք, ցույց են տալիս սխալները, որ հետագայում նույն սխալները չկրկնենք։

Ցույց են տալիս մեծ ու փոքր տարածաշրջաններում դեպքերի փոխկապակցվածությունը, անալիտիկ մտածողության զարգացման համար, որ այսօրվա նման հանրությունը ապակողմնորոշված վիճակում չհայտնվի։

Եվ գլխավորը, օրինակների վրա արժեքային համակարգ են ներարկում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից