Տեսչական մարմինը հայտնաբերել է օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր (լուսանկարներ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման իրավախախտման դեպքեր։

Մայրաքաղաքում գործող ռետինե իրերի պատրաստման արտադրամասում գոլորշու արտադրության համար նախատեսված կաթսան շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Իսկ Վանաձոր քաղաքի ավտոլվացման կետում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից իրականացվել է ջրառ։

Տնտեսավարողների կողմից կատարվող ապօրինությունները կասեցվել են։

Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։