ՌԴ նախագահական ընտրությունները կլինեն եռօրյա

Ռուսաստանի նախագահական ընտրություններն առաջին անգամ կտևեն երեք օր՝ դրանք կանցկացվեն 2024 թվականի մարտի 15-17-ը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին, պալատը միաձայն հաստատել է բանաձևը։

Ինչպես հայտարարել է պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, այս որոշումը նշանավորում է նախընտրական արշավի մեկնարկը։ Նա ընդգծել է, որ գալիք ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություն են, որը մեծապես կորոշի Ռուսաստանի զարգացման վեկտորը։