Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման և զինծառայողների  ազատ արձակման մտադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ադրբեջանի և Հայաստանի վերջին քայլերը նպաստում են վստահության ամրապնդմանը և հնարավորություն են ստեղծում կողմերի հարաբերությունների կարգավորման համար», -ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն է հրապարակվել:

Ըստ որի՝ «ռաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»: