Ռաիսին Պուտինի հրավերով մեկնել է Մոսկվա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով մեկնել է Մոսկվա։

Իրանի նախագահը գլխավորում է բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակությունը, գրում է Մեհր գործակալությունը:

Մեկօրյա այցի ընթացքում քննարկման հիմնական թեմաները կլինեն Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը, տարածաշրջանային և միջազգային խնդիրները, Պաղեստինում և Գազայում վերջին զարգացումները։

Սա կլինի Իրանի նախագահի երկրորդ այցը Ռուսաստան 2021 թվականի օգոստոսին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։