Այս խաղը վերջնանպատակ ունի էռատոյի ազգականին քաղաքապետ դարձնելու

Գյումրիում դեկտեմբերի 7-ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր, նիկոլական հերթական «գցոցին», իրեն ծառայություններ մատուցածների նկատմամբ։

Քպ տարածած հաղորդագրությունը և դրանում նշված «Ստվերային կառավարում» եզրույթը իր մեջ քաղաքական մեղադրանք չէր պարունակում, քանի որ թիմային աշխատանքի դեպքում ստվերային կառավարումը իր մեջ ունի շատ դրական երևույթներ, օրինակ` թիմային որոշումներ կայացնելու ունակություն և այդ որոշումների նկատմամբ ընդհանուր պատասխանատվություն։ Այս եզրույթը օգտագործվեց ընդամենը քրեական գործեր հարուցելու և դրանով հրաժարականներ ստանալու համար։

Արդյունքում այս խաղը վերջնանպատակ ունի էռատոյի ազգականին քաղաքապետ դարձնելու, որի համար առաջիկա օրերին նաև մարզպետ են «Մատաղ անելու»։

Իհարկե բացարձակապես տրամադրված չեմ Բալասանյան դաշինքին որևէ կերպ աջակցելու, սեփական ցանածն են հնձում, բայց գործող քաղաքապետի համար ափսոսում եմ, բացի լավ մարդ լինելուց՝ նաև շատ պատասխանատու աշխատող է, չեմ ուզենա, որ էս կեղտոտ խաղերի արդյունքում նաև կալանավորվի։ 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից