Բայդենի ժողովրդականությունը հասել է նրա նախագահության ամենացածր մակարդակին. հարցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժողովրդականությունը այս ամիս հասել է իր նախագահության ամենացածր մակարդակին՝ համաձայն Reuters/Ipsos-ի նոր հարցման՝ մատնանշելով այն մարտահրավերները, որոնց նա կհանդիպի հաջորդ տարի վերընտրվելու ժամանակ:

Եռօրյա հարցումը, որն ավարտվել է կիրակի օրը, ցույց է տվել, որ հարցվածների 40%-ը հավանություն է տալիս Բայդենի գործունեությանը որպես նախագահ, ինչը փոքր-ինչ ավելի է նոյեմբերի 39%-ից: Հարցման սխալի սահմանը կազմել է մոտ երեք տոկոս:

Սպասվում է, որ Բայդենը 2024 թվականի նոյեմբերին ռեւանշի կհանդիպի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հանրապետական կուսակցության հավանական թեկանծուի։

Մյուս վերջին հարցումները ցույց են տալիս երկուսի միջև պոտենցիալ սերտ մրցավազք։

Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիները տնտեսությունը, հանցավորությունը և ներգաղթը դիտարկում են որպես երկրի առջև ծառացած ամենամեծ խնդիրները՝ բոլոր այն հարցերը, որոնց շուրջ Թրամփը և մյուս հանրապետականները քննադատել են Բայդենին: Հարցվածների 19 տոկոսը նշել է տնտեսությունը որպես գլխավոր խնդիր, 11 տոկոսը՝ ներգաղթը, իսկ 10 տոկոսը՝ հանցագործությունը:

Բայդենի հանրային հավանության վարկանիշը 2021 թվականի օգոստոսից ի վեր մնացել է 50%-ից ցածր, և այս ամիս այն մոտեցել է նրա նախագահության ամենացածր մակարդակին՝ 36%, նկատված 2022 թվականի կեսերին:

Reuters/Ipsos-ի հարցումն ընդգրկել է 1017 չափահաս: