ՀՀ ԱԱԾ–ն շարունակում է «վագներականների» որոնումները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դեռ ստուգում է մեծ թվով «վագներականների»` Հայաստան գալումասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ վագներականների մասին հրապարակում է հայտնվել տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ–իիրավասության սահմաններում է ստուգել հրապարակված տեղեկությունը:

Sputnik Արմենիան ԱԱԾ–ին խնդրել էր ներկայացնել ստուգման արդյունքները։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռևս իրականացվում են ստուգողական գործողություններ», – պատասխանել են գերատեսչությունից։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ իշխանամետ Telegram–յան ալիքներից մեկը լուր տարածեց, թե Հայաստանում շուրջ 12 հազար վագներական կա, որոնք իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և հեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։