Լավրովն ու Իրանի ԱԳ նախարարը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցները հակազդելու մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ ստորագրել է միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթի պաշտոնական անվանումն է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման և փոխհատուցման ուղիների և միջոցների մասին:

Բանակցությունները կայացել են մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման շրջանակում։