Հայաստանը ՌԴ-ին դատի չի տա՝ զենք չմատակարարելու պատճառով, հերթը դրան չի հասնի. պաշտպանության փոխնախարար

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի», – պատասխանեց ՊՆ փոխնախարարը։

Սարգսյանը նշեց` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։