Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենա են այրել

ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է տարածել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների,  այսօր Երևանի թիվ  127 ավագ դպրոցի  դիմաց մեքենա են պայթեցրել։