Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան

Իշխանության գլուխ կանգնած քաղաքական ուժը կա՛մ պետք է փոխի իր նախընտրական ծրագրերում առկա դրույթները, կա՛մ պետք է հրաժարական տա։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայատրարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խմբակցության հայտարարության նախագիծը։

«Եթե մեծամասնություն կազմող ՔՊ-ն իր որոշմամբ է մեծ հաշվով հնարավորություն տալու այս հայտարարությունն ընդունել կամ մերժել՝ կամ պետք է առաջարկի նախընտրական ծրագրի և  կառավարության ծրագրով ամրագրված և ստանձնած պարտավորության այլ ճանապարհային քարտեզ, եթե դա էլ չի անում, բնականաբար, վերջին լուծումը մնում է հրաժարական և հեռացում»,-հայտարարեց Մինասյանը

Նա նշեց, որ առաջին անգամ է, որ 58 հազար քաղաքացու ստորագրությամբ հանրությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, ինչն ամարագրված է հայտարարության մեջ։

«Սա կարևոր գործիք է այն քաղաքական ուժերի հանդեպ վերահսկողություն իրականացնելու, որոնք նախընտրական ծրագրերում և իրենց հայտարարություններում ամրագրել են նորմեր, որոնք անհրաժեշտ է նաև քաղաքացիների կողմից ընթացիկ վերահսկողություն իրականացնելու առումով»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։