Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին այս պահին քննարկում չկա. Ռուբինյան

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, առանց այլ մանրամասների «Ազատության»-ը https://www.azatutyun.am/a/32710998.html  փոխանցեց հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը պաշտոնյաները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա։ Օրերս ԵԱՀԿ նախարարական հավաքին մասնակցող Հայաստանի արտգործնախարարը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս կարևորել էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

«Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը», – նշել է Միրզոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։