Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. ամերիկացի լրագրող

Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, պնդում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան, իբր, գաղտնի բանակցություններ են վարում բարձրաստիճան զինվորականների միջոցով, որոնց երկխոսությունը թափ է հավաքում, չնայած Վլադիմիր Զելենսկու և Սպիտակ տան առարկություններին։

Substack հարթակում հրապարակված հոդվածում Պուլիցերյան մրցանակի դափնեկիրը գրել է, թե իբր քննարկվում է Ռուսաստանի հետ ներկայիս ճակատային գծի երկայնքով սահմանների հնարավոր ամրագրման հարցը, որով ՌԴ-ն պահպանում է Ղրիմը և ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ազատագրված տարածքները՝ մի շարք սահմանափակող պայմաններով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համաձայնության դիմաց:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության լուրջ բանակցությունները արագ թափ հավաքեցին: Նրանց շարժիչ ուժը ոչ թե Վաշինգտոնն էր կամ Մոսկվան, ոչ թե Բայդենը կամ Պուտինը, այլ երկու բարձրաստիճան գեներալներ, որոնք ղեկավարում են պատերազմը՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Հերշը: