Գաղթի ճանապարհին մահացած տատիկի ձեռքում մի բուռ հող էր ու խաչ. արցախցի ականատես

Դժոխքի ճանապարհին ինչ ասես, որ չի եղել, բայց մի դեպք անջնջելի կմնա իմ հիշողության մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Թաղավարդից բռնագաղթված 76-ամյա մանկավարժ Յուրի Բեգլարյանը։

«Տարահանվում էինք շարասյուններով։ Հատկապես վերջին օրերին ամենուր սարսափ էր, քանի որ ստուգում էին մեքենաների թափքերը, շարժիչների հատվածը, նստատեղերը, նույնիսկ պայուսակներն ու դրամապանակները՝ տարբեր պատճառաբանություններով։ Մեզ հետ մի տարեց տատիկ կար, ով ճանապարհի մեծ մասը «քնած» էր։ Երբ ռուս սպան մեզ ստուգում էր, փորձեցինք տատիկին արթնացնել, նա «մեծահոգաբար» ասաց, որ պետք չէ․ «Պուստ բաբուշկա սպիտ»։ Պարզվեց, որ տատիկը մահացել էր։ Միայն անձնագրից իմացանք, որ նա Հադրութի «Հողեր» գյուղից էր։ Տատիկի մի ձեռքում անձնագիրն էր, մյուսում՝ թաշկինակի մեջ մի բուռ հող՝ մեջը մի խաչ․․․ մարմինս փշաքաղվել էր, ես ինձ լավ չէի զգում, բայց այդ պահին լռությունը կարևորներից կարևորագույնն էր»,- պատմում է Բեգլարյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում