Շահին Մուստաֆաևը` Փաշինյանի իրավահաջորդ (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն է։
2022 թ․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին վստահեցնում էր, որ ՀՀ-ն և Արցախը ապագա ունեն, իսկ օրերս նույն լրագրողներին մեղադրում էր, թե 8 անգամ ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է և գոյություն ունի ՀՀ որոշում։
Բացահայտ կեղծիք և լիազորությունների չարաշահում։
Ինչու ՀՀ-ի վրա Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ ՀՀ կառավարությունը չընդունեց Սահմանադրությամբ 119 հոդվածով նախատեսված ռազմական դրություն։
Ինչ պայմանավորվածություններ են եղել նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ սահմանային հարցերի հանձնաժողովների աշխատանքների շրջանակում հանդիպման ժամանակ։
Ինչ նպատակով էր Թուրքիայում գտնվում Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Մանրամասները՝ տեսանյութում