Ալմաթիի հոսթելներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 13 մարդ

Ալմաթիում, հոսթելում ծագած հրդեհի պատճառով զոհվել է 13 մարդ, ներառյալ երկու ռուսաստանցի։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությանը։

Քաղաքապետ Երբոլատ Դոսաեւը տեղեկացրել է, որ ռուսաստանցիներից մեկը Յակուտիայից է։

Հրդեհի մասին տեղեկությունն ստացվել է նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր։ Հոսթելում հրդեհի պահին 72 մարդ է եղել, որոնցից 59-ը ինքնուրույն հեռացել է շենքից։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ։ Մահվան ենթադրվող պատճառը շմոլ գազով թունավորումն է։ Հրդեհի պատճառն առայժմ պարզված չէ։