Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 30-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: