Կիպրոսը կընդունի ԼՂ-ից տեղահանված 30 երեխաների՝ 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը դրական է արձագանքել Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի առաջարկին՝ ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 երեխաների (12-17 տ) և նրանց ուղեկցող 3 պատասխանատուների՝ Կիպրոսի Հանրապետությունում դեկտեմբերին 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով։

Այցը կիրականանա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կիպրոսում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Աթենք) համակարգմամբ: