Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ հայկական կողմը հավելյալ զիջում անելու տեղ չունի։

«Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել, բայց դա մենք արել են հասկանալով, որ մեզ պետք է խաղաղություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին։

«2018 թվականին չէ, 2016-ին»,- շեշտեց նա։

 Այսօր ավելի վաղ ՀՀ նախագահ Խաչատուրյանը հայտարարեց, թե Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին: