Արցախցի կանանց թիմը Երևանում մատուցում է դայակների և մեծահասակների խնամակալի ծառայություններ

Ստեղծել ենք արցախցի կանանցից (մանկավարժներ, հոգեբաններ, բուժաշխատողներ) կազմված թիմ, որը շարունակվում է համալրվել։

Արփի Վանյանը գրում է․

«Մեր թիմը Երևանում մատուցում է դայակների և մեծահասակների խնամակալի ծառայություններ։

Եկեք մաքսիմալ կիսվենք այս ինֆորմացիայով, որպեսզի նրանք, ովքեր փնտրում են պատասխանատու, ազնիվ, գիտակից դայակաների՝ կապ հաստատեն մեզ հետ և նրանք, ովքեր փնտրում են այսպիսի աշխատանք՝ ևս գտնեն մեզ։

Հ․Գ․ Արցախից բռնի տեղահանված կանայք իրենց շնորհակալությունն են հայտնում Հայաստանաբնակ իրենց քույրերին և եղբայրներին՝ աջակցության համար և ուզոՒմ են հավաքել իրենց ուժերը՝ աշխատելու, ստեղծելու, արարելու համար հանուն ԱՄԵՆԱՎԵՀ ԵՐԱԶԱՆՔԻ»։