Լավրովը լկտիություն է անվանել ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների այցերը Կենտրոնական Ասիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լկտիություն է անվանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների այցերը Կենտրոնական Ասիա՝ պահանջելով հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկայի, Եվրամիության և Անգլիայի պատժամիջոցների մասին պաշտոնապես նշանակված բանագնացները այժմ շրջում են Կենտրոնական Ասիայում: Գնում են և հրապարակավ ասում. «Դուք ՀԱՊԿ-ում եք, ԵԱՏՄ-ում (Եվրասիական տնտեսական միությունում), ԱՊՀ-ում, ՇՀԿ-ում (Շանհայի համագործակցության կազմակերպությունում), բայց դուք պետք է կատարեք մեր պատժամիջոցներով սահմանված պահանջները: Սա, իմ կարծիքով, ուղղակի լկտիություն է»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։