Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. Ուշակով

Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Alpha News-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ Մոսկվան Երևանից ազդակ է ստացել այն մասին, որ Փաշինյանը դեկտեմբերի վերջին կգնա Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական գագաթնաժողովին։