Թուրքիայում քաղաքներ են հեղեղվել ուժեղ փոթորիկից և տեղումներից․ կան զոհեր և տուժածներ

Թուրքիայում առատ տեղումների ու փոթորկի հետևանքով մի շարք քաղաքներ են հեղեղվել: Ինչպես հաղորդում է երկրի աղետների կառավարման վարչությունը, անբարենպաստ եղանակի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս տասը՝ վիրավորվել։ Տեղեկացնում է rbc.ru-ն:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Էգեյան և Միջերկրական ծովերն ափերից դուրս են եկել, ինչի հետևանքով հեղեղվել են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Իզմիրն ու Անթալիան։

Հաղորդվում է, որ Իզմիրում Կարշիյակ ու Կոնակ թաղամասերում հեղեղվել են ափամերձ շրջանները, այգիները, ճանապարհները, գրասենյակները, բազմաբնակարան շենքերն ու խանութները

Հեղեղումների պատճառով իշխանությունները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։

Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։