Շոյգուն՝ ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգի մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ստեղծվել է ՀՕՊ միասնական համակարգ, հայտնում է rbc.ru-ն։

«Իրականում այն ​​ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Պետություններից յուրաքանչյուրի հետ ունենք պայմանավորվածություն, հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և իհարկե Բելառուսին»,- ասել է Շոյգուն «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ պատասխանելով  ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի մասին հարցին։

«Այն, բնականաբար, սարքավորված է, աշխատում է, մենք պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում, պահում ենք մարտական ​​վիճակում»,- նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։