Վաշինգտոնը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել
Վաշինգտոնը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել։ Այս մասին լրագրողների հոտ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերի գծով տեղակալը հույս է հայտնել է, որ երկու երկրների արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպելու հնարավորություն կգտնեն։