Հյուսիսային Մակեդոնիան կբացի երկինքը Լավրովի ինքնաթիռի համար

Հյուսիսային Մակեդոնիան նոյեմբերի 29-դեկտեմբերի 1-ը կհանի Ռուսաստանի Դաշնությունից թռիչքների արգելքը։ Այս ընթացքում Սկոպյեում կկայանա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՆԱՏՕ-ի անդամ Հյուսիսային Մակեդոնիան ուրբաթ օրը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կարճ ժամանակով կհանի Ռուսաստանից թռիչքների արգելքը՝ թույլ տալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մասնակցել միջազգային համաժողովին։

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարարը  կողմ էր արտահայտվել իր ռուս գործընկերոջ ժամանմանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովին մասնակցելու։ Նա «այս որոշումը ճիշտ է համարում»։

Առաջիկա հանդիպմանը կազմակերպության անդամները պետք է որոշեն հաջորդ տարվա երկրի նախագահին: Էստոնիան առաջադրել է իր թեկնածությունը, սակայն Ռուսաստանն ու Բելառուսը դեմ են արտահայտվել։