Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը և 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-26-ին, 28-ին 15-20 մ/վրկ, 27-ին 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 25-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 25-ին, 26-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վրկ արագությամբ։