Հայաստանում կարտադրվի Ecodentrix ատամի մածուկներ. Ընկերությունը խոստանում է 35 մլն դրամի ներդրում կատարել

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԵՄԻՑՎԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍԵՄԻՑՎԵՏ»-ի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել Ecodentrix ատամի մածուկների և բերանի խնամքի պարագաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ներկայումս իրականացվում է 35 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում (սարքավորումների ձեռքբերում, պահեստների կառուցում) և 18 մլն դրամի ներդրում՝ հետազոտությունների իրականացման, նոր բաղադրատոմսերի ու ապրանքների մշակման և գովազդի համար։

Ներկայումս առկա է 2 աշխատատեղ 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 28-ի՝ 150 000 դրամից մինչև 300 000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 212 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12 մլն դրամ։