ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 4500 ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը կվճարի պետությունը

Մենք այսօր ընդունեցինք ԼՂ-ից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց. «Մենք հոկտեմբերի 12-ին որոշում էինք ընդունել կրթաթոշակային ծրագիր մեկնարկել թե բուհերի, թե քոլեջների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար: Այս որոշմամբ հտկացնում ենք արդեն համապատասխան գումարները: Մասնավորապես բուհական մակարդակում 1836 ուսանողների տվյալներ են նույնականացվել: Սրանք ԼՂ-ից բռնի տեղահանված այն ուսանողներն են, որոնք իրենց կրթությունը շարունակում են մեր բուհերում: Այս որոշմամբ մենք նրանց հատկացնում ենք կրթաթոշակ 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման ցվարձի չափով, որը կազմում է 440 մլն դրամ: Նաև հատկացնում ենք միջոցներ քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողների համար, էլի շուրջ 402 մլն դրամի չափով: Այս ուսանողներն արդեն ընդգրկված են կրթության պրոցեսում, մենք հիմա լուծում ենք միայն ֆինանսավորման հարցը»:

Նախարարը հավելեց, որ սա վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին. «Եթե կինեն ուսանողներ, որոնք մինչև այս պահը ընդգրկված չեն և այս ընթացքում լրացուցիչ տվյալներ ի հայտ կգան, ապա լրացուցիչ որոշում կկայացվի նրանց մասով»: