Թուրքիայի և ՌԴ-ի միջև կկայանան քաղաքական խորհրդակցություններ

Երեքշաբթի գիշեր Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Թուրքիայի և ՌԴ-ի միջև նոյեմբերի 21-ին փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվելիք քաղաքական խորհրդակցությունների մասին։

«Երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ ՌԴ-ի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- նշվել է գրում է ՏԱՍՍ-ը ։

Թուրքական կողմից պատվիրակությունը, ինչպես նշվել է, կգլխավորի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը, ռուսական կողմից՝ փոխարտգործնախարարներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն։