Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․«ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։