Ադրբեջանում ավարտվել է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ «քրեական գործի նախաքննությունը»

Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Քրեական գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին հաղորդագրություն էր տարածվել, որ մարտական ​​դիրքը լքել է պահեստազորային, վարժական հավաքների մասնակից Գ.Ո.-ն: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է Ոսկանյանին։