Թեհրանը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Սիրիայում Իրանի զինված ուժերի վրա հարձակման դեպքում

Իրանական կողմը «կոշտ պատասխան» կտա ԱՄՆ-ին Սիրիայում իրանական ուժերի վրա ամերիկացի զինվորականների հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աբդոլահիանը նաև ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ափեր ամերիկյան ռազմածովային նավատորմի ժամանումով, թեև դա Միացյալ Նահանգների կողմից ուժի ցուցադրություն է, Վաշինգտոնը միայն մեծացնում է իր ռազմանավերին «զգալի վնաս» ստանալու հավանականությունը: